Ծառայություններ և հարմարություններ

Տեխնիկական կենտրոն-ակադեմիան Ձեզ առաջարկում է հաճելին համատեղել օգտակարի հետ:

Այստեղ դուք կարող եք ոչ միայն կոփել Ձեր մարմինը, Ձեր նախընտրած սպորտով զբաղվել, ամրապնդել Ձեր առողջությունը, այլև վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակները և ընդհանրապես` հաճելի ժամանակ անցկացնել: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները` Ձեր օրը գեղեցիկ անցկացնելու համար:

Պարզապես ներկայացնենք մեր պայմանները` թվարկելով ծառայությունները.

- 49 հարմարավետ համարներ
- Բար/Ճաշարան
- Հայկական և եվրոպական խոհանոց
- Շվեդական սեղան
- Նախասրահ
- Բիլիարդի սրահ
- Փակ և բացօթյա լողավազաններ
- Ֆիթնես կենտրոն
- Մերսման սրահ
- Շոգեբաղնիք
- Ջակուզի
- 5 ֆուտբոլի խաղադաշտեր
- Փակ մարզադահլիճ
- 4 Թենիսի խաղադաշտեր
- Համակարգչային սրահ
- Wi-Fi ինտերնետ կապ
- Լվացքատուն
- Ավտոկայանատեղի
- Անվտանգություն: