Խաղադաշտեր

Սիրում եք ֆուտբո՞լ: Ուրեմն Տեխնիկական կենտրոն-ակադեմիան հենց այն տեղն է, ուր կարող եք զգալ ֆուտբոլային դաշտի հարմարավետությունն ու վայելել այս խաղի հաճույքն ամբողջությամբ: 

Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կան 5 ֆուտբոլի բարձրորակ խաղադաշտեր, որոնք համապատասխանում են համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին:

Այստեղ  տրամադրում են անհրաժեշտ բոլոր պարագաները պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու համար:
Բացի այդ, Կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ և մինի-ֆուտբոլ խաղալու համար, ներառյալ հարմարավետ հանդերձարանները:

Իսկ եթե ցանկանում եք ոչ թե "վազել" գնդակի հետ, այլ "սավառնել", ապա Ձեր տրամադրության տակ են 
4 թենիսի խաղադաշտերը: