Տեխնիկական-կենտրոն ակադեմիայի բացման արարողությունը
Տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան թաղամասում: Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` կտրելով կարմիր ժապավենը:
Նորաբաց ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կենտրոնի դռները բաց են բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 5 խաղադաշտ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ, մարզադահլիճ, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ:
Ֆուտբոլի ակադեմիան իր ծավալով միակն է ամբողջ Հայաստանում:
Ավելորդ չէ նշել, որ կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը` Եվրոպայում:
