Լողավազան

Կենտրոնի լողավազանները թե լողի սիրահարների, թե պրոֆեսիոնալ լողորդների համար են: Լողն այն արդյունավետ մարզաձևերից է, որն օգնում է թե մեծահասակներին, թե փոքրերին պահպանել, լավացնել առողջությունն ու միշտ առույգ զգալ:

Դուք պարզապես չեք կարող չգայթակղվել ու չլողալ հարմարավետ և գեղեցիկ լողավազաններում`
թե փակ, թե բացօթյա:

Հարկ է նշել, որ ջրի տաքացման, օդորակման և օդափոխման, ֆիլտրման և մանրէազերծման համակարգը ավտոմատացված է և գործում է շուրջօրյա` ապահովելով օպտիմալ և չափանիշներին համապատասխան միկրոկլիմա և ջրի զուլալ մաքրություն:

Լողի սիրահարներին սպասում են փակ և բացօթյա լողավազանները: Իսկ եթե կամենաք մի բաժակ սուրճ խմել` լողավազաններին կից գործում է բարեկարգ սրճարանը: