Ֆիթնես կենտրոն

Գեղեցիկ, սլացիկ և առողջ մարմին ունենալու համար այցելեք Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մարզասրահ:

Այն հագեցած է բացառիկ սարքավորումներով` առողջարար մարմնամարզությամբ զբաղվելու համար: Մարզադահլիճում կան այնպիսի նորագույն սարքավորումներ, որոնք չեք գտնի ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի նմանատիպ մյուս կենտրոններում: Սարքավորումներն աշխարհահռչակ Johnson ընկերության արտադրության են:

Մարզասրահը ներառում է շոգեբաղնիք և ջակուզի, հանգստի սենյակ, հանդերձարան: Շոգեբաղնիքից ու ջակուզիից առույգ և թարմացած դուրս գալով, կարող եք անցնել մերսման սրահ, ուր Ձեզ են սպասում մեր լավագույն մասնագետները: Նրանք Ձեզ կօգնեն հաղթահարել ամեն տեսակի հոգնածություն: